Ռոբերտ Մակարյան. Խաղողի մթերման միջին գինը նախորդ տարվա գնից ցածր չի լինի

22.08.2012 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր ասել է, որ գյուղմթերքի մթերման եւ արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են:

“Օգոստոսի 21-ի տվյալների համաձայն, այս տարի մթերվել է 19 561 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16 500 տոննայի փոխարեն, իսկ գյուղմթերքի արտահանման ծավալները  2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 85% աճ են գրանցել` 17 630 տոննա` 2011-ի 9 528 տոննայի դիամց”,- ասել է փոխնախարարը:

Գյուղմթերքի հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան, 100 տոննա` Արաբական Միացյալ Էմիրություններ, փոքր քանակով՝ նաեւ Քուվեյթ, Թաիլանդ եւ Նիդեռլանդներ:

Ռոբերտ Մակարյանը նշել է, որ շուտով կսկսվի խաղողի մթերման գործընթացը, որի շուրջ առաջիկայում նախատեսվում է քննարկում անցկացնել վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների հետ: Փոխնախարարը վստահեցրել է, որ խաղողի մթերման միջին գինը նախորդ տարվա գնից ցածր չի լինի: Նա շեշտել է, որ նախորդ տարիների մթերումների պարտքերը հիմնականում մարվել են:

Դիտում՝ 1903

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW