Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը երկարաձգել է «Կատարյալ» ավանդի գործողության ժամկետը մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը: «Չնայած “Կատարյալ” ավանդը գործել է հիմնականում արձակուրդային ակտիվ շրջանում` մայիսի 15-ից մինչեւ օգոստոսի 15-ը, այնուհանդերձ, գրանցվել են շատ խոսուն արդյունքներ: Ակցիայի գործողության երեքամսյա ժամկետում ներգրավվել է շուրջ 3,4 մլրդ դրամի ավանդ»,- հայտնել են բանկում, հավելելով, որ ակցիայի արդյունքները վկայում են Բանկի նկատմամբ հասարակության մեծ վստահության եւ ավելին իրագործելու ազատությունից օգտվելու ցանկության մասին: Ակցիայի գործողության նոր ժամանակահատվածում “Կատարյալ” ավանդի պայմանները մնում են անփոփոխ. • յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է 1 օր ավել, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարները հաշվարկվում են լրացուցիչ 12օրվա համար եւս,• ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկասագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին, • ավանդի 100% ապահովագրություն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ կողմից, • Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել «Կատարյալ» ավանդից, այսպես` երբ ավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, կարելի է գործող ավանդը երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայի պայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները: Tweet Դիտում՝ 1761