Սբերբանկը ստացել է թուրքական բանկը գնելու թույլտվություն
14.08.2012 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://crediting.biz

Երեւան/Մեդիամաքս/. Թուրքիայի հակամենաշնորհային մարմինը թույլատրել է ռուսաստանյան Սբերբանկին գնել ֆրանկո-բելգիական Dexia բանկային խմբի դուստր Denizbank-ը, հաղորդում է Bloomberg-ը:
Սբերբանկը հայտարարել էր Denizbank-ը գնելու մտադրության մասին հունիսի 8-ին: Ռուսաստանյան բանկը նախատեսում է ձեռք բերել թուրքական բանկի բաժնետոմսերի 99.85%-ը $3.5 մլրդ-ով:
Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը նշել է, որ գործարքի գումարը կարող է նվազել, եթե Denizbank-ում հայտնաբերվեն խնդրահարույց ակտիվներ: Գործարքի վերջնական գումարը դեռ չի հայտարարվել:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: