Ադրբեջանի արտարժութային պահուստները գերազանցել են $44 մլրդ

09.08.2012 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ադրբեջանի ռազմավարական արտարժութային պահուստները մոտենում են երկրի ՀՆԱ-ի 65%-ին:

Այս մասին ասվում է առաջին կիսամյակի արդյունքներով Ադրբեջանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մասին հաշվետվությունում:

Հունվար-հունիսի արդյունքներով Ադրբեջանի արտարժութային պահուստները գերազանցել են $44 մլրդ-ը, ինչը բավարար է 3 տարվա ընթացքում այս երկիր ապրանքների եւ ծառայությունների ներմուծումը ֆինանսավորելու համար:

«Ռազմավարական պահուստների աճի բարձր տեմպերը գործոն է, որը նվազեցնում է տնտեսության խոցելիությունը արտաքին ճգնաժամային ազդեցությունների հանդեպ եւ ձեւավորում է ուժեղ մակրոտնտեսական «անվտանգության բարձիկ», - ասվում է հաշվետվությունում:

Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժութային պահուստները աճել են առաջին կիսամյակում 5%-ով եւ գերազանցել են $11 մլրդ-ը:

«Առաջին կիսամյակում պահպանվել է երկրի բարենպաստ արտաքին արժութային դիրքը: Ադրբեջանական նավթի մեկ բարելի դիմաց՝ $115 միջին միջազգային գնի եւ ոչ նավթային հատվածի արտադրանքի եւ ծառայությունների նկատմամբ բարձր պահանջարկի պարագայում երկրի արտաքին առեւտրի հաշվեկշռում մեծ պրոֆիցիտ է ձեւավորվել», - ասվում է հաշվետվությունում:

Դիտում՝ 3393
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW