Պրոմեթեյ Բանկը ֆինանսավորել է բարեգործական չվերթներ սիրիահայ երեխաների համար

08.08.2012 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Պրոմեթեյ Բանկը ֆինանսավորել է բարեգործական չվերթեր՝ սիրիահայ երեխաների ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու նպատակով:

Երեւան-Դամասկոս-Երեւան բարեգործական չվերթները կիրականացվեն oգոստոսի 9-ին եւ 23-ին:

ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի Տուն» ծրագրի շրջանակներում երիտասարդները հայրենիքում կայցելեն պատմամշակութային եւ տեսարժան վայրեր, կծանոթանան հայկական դարավոր արժեքներին եւ կվայելեն հանգիստը ամառային  ճամբարներում:

Դիտում՝ 6632

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW