Fitch-ը Հայաստանում կանխատեսում է վարկավորման աճի ամենաբարձր տեմպերն աշխարհում

06.08.2012 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Fitch Ratings վարկանշային գործակալության կանխատեսումներով, Հայաստանում 2012 թվականին սպասվում են աշխարհում վարկավորման աճի ամենաբարձ տեմպերը` 21,3%:

Ինչպես այսօր գրում է Վեդոմոստին, Fitch-ը նշում է, որ վարկավորման բարձր տեմպերը կարող են տնտեսության բարձր աճի կամ հիվանդության նշան լինել: Վարկավորման աճի եւ ակտիվների գնաճի համադրությունը «օճառե պղպջակների» ձեւավորման են հանգեցնում, որոնք կարող են պայթել ֆինանսական շուկայում իրավիճակի ոչ բարեհաջող զարգացման դեպքում:

Հայաստանից հետո վարկավորման աճի ամենաբարձր տեմպերը սպասվում են Լեսոթոյում (19%), Չինաստանում (18%), Ադրբեջանում (15,7%) եւ Զամբիայում (15,4%):

Գործակալությունը նշում է, որ աշխարհում վարկերի պահանջարկի աճի տեմպերը նվազում են: «Աշխարհում վարկավորման աճի տեմպերը դանդաղել են 2010 թվականի 5%-ից մինչեւ 4% 2011 թվականին եւ կնվազեն մինչեւ 3% 2012 թ», - կանխատեսում է Fitch Ratings-ը: 

Դիտում՝ 3289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW