Անելիք Բանկի ավանդատուների թիվն աճել է 13.5%-ով

01.08.2012 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Անելիք Բանկում տեղի է ունեցել «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուների միջեւ դեպի Հունաստան 2 անձի համար ուղեգրի խաղարկությունը:

Խաղարկությանը մասնակցել են բոլոր այն ավանդատուներն, ովքեր 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչեւ 2012 թվականի հուլիսի 25-ը ներառյալ «Արձակուրդային» ավանդ էին ներդրել բանկում:

Խաղարկությանը մասնակցել են 329 ավանդատու: Խաղարկության արդյունքում ուղեգիրը շահեց 000/12/00024  պայմանագրի համարով ավանդատուն. նա
հեռախոսազանգի միջոցով տեղեկացվեց շահելու մասին:

Բանկի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը տեղեկացրել է, որ 2012թ. 6 ամիսների ընթացքում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը ավելացել է շուրջ 4 մլրդ ՀՀ դրամով` հատելով 22 մլրդ սահմանագիծը, իսկ ավանդատուների թիվն ավելացել է 13,5 %-ով:

Վերջին 1 տարվա ընթացքում բանկի ֆիզիկական անձ ավանդատուների թիվն ավելացել է ավելի քան 42%-ով, իսկ ավանդային պորտֆելն աճել է ավելի քան 8 մլրդ ՀՀ դրամով:

Դիտում՝ 1903
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW