Գնաճը Հայաստանում 2012թ. հունվար-հուլիսին կազմել է 2.2%

31.07.2012 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012-ի հուլիսին 2011թ. նույն ամսվա նկատմամբ գնաճը Հայաստանում կազմել է 2.3%, իսկ 2012թ. հունվար-հուլիսին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 2.2%-ով:
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հուլիսին արձանագրվել  է սպառման ապրանքների 2.4%, պարենամթերքի՝ 1.6%, ոչ պարենային ապրանքների՝ 4.4% եւ ծառայությունների սակագների 2,3% աճ, հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հուլիսին գները Հայաստանի սպառողական շուկայում նախորդ ամսվա հետ համեմատ նվազել են 1.5%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները նվազել են 3,2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների`համապատասխանաբար 0.4% եւ 0.1% աճ:
 
Հունիսի համեմատ պարենային ապրանքների 3,2% գնանկման վրա, ըստ վիճծառայության, անմիջական ազդեցություն են թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, ձվի գների 24.4-3.5%-ով նվազումը:

2012թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.0% և 1.0% գնանկում: 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.3% և 3.1%-ով:

Դիտում՝ 1671
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW