Կառուցապատողները կրճատել են բնակարանային շինարարությունը 35.4%-ով

31.07.2012 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. առաջին կիսամյակում շինարարությունը ՀՀ-ում 2011թ. նույն ժամանակաշրջանի հետ համեմատ կրճատվել է 6.7%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքները հաշվի առնելով՝ աճել է 3.9%-ով:

Պետբյուջեի միջոցների հաշվին շինարարությունը նվազել է 6.8%, մինչդեռ համայնքների միջոցների եւ միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարությունն աճել է համապատասխանաբար 5.1 անգամ եւ 12.4%-ով, հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

2012թ. առաջին կիսամյակում Հայաստանում գործարկվել են 116 հազ 647 մ2 ընդհանուր մակերեսով բնակելի շենքեր, ինչը զիջում է 2011թ. նույն ցուցանիշը 4.4%-ով: Ընդ որում, պետբյուջեի միջոցներով բնակելի ֆոնդի կառուցումն այս տարի աճել է 6.7 անգամ (21 268 մ2), մինչդեռ մասնավոր կառուցապատողները նվազեցրել են բնակարանային շինարարությունը 35.4%-ով (44 654 մ2):

Բնակչության միջոցների հաշվին իրականացված բնակարանային շինարարության ծավալը (50 725 մ2) առաջին կիսամյակում աճել է 2.1%-ով:

Երեւանում բնակելի շենքերի շինարարությունն առաջին կիսամյակում նվազել է 10%-ով, Շիրակի մարզում՝ 54%-ով, մինչդեռ այս ցուցանիշով առաջատարներ Լոռիում, Տավուշում եւ Կոտայքում բնակարանային շինարարությունն աճել է համապատասխանաբար 195.7%-ով, 186.5%-ով եւ 195.4%-ով:

Դիտում՝ 1511
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW