«Զոլոտայա Կորոնա» համակարգը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում կսպասարկվի իջեցված սակագներով

27.07.2012 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգը ս.թ. օգոստոսի 1-ից Հայաստանից դեպի Ռուսաստան ուղարկվող փոխանցումները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում կիրականացնի իջեցված սակագներով: 

25 000 ռուբլուց, $800-ից եւ €600-ից բարձր գումարների դեպքում գանձվող միջնորդավճարը կսահմանվի 0,5 %; ընդ որում ՌԴ ռուբլով փոխանցման դեպքում միջնորդավճարի առավելագույն գումարը կկազմի 1000 ռուբլուն համարժեք ՀՀ դրամ, իսկ դոլարի եւ եվրոյի դեպքում` համապատասխանաբար` $40-ին եւ €30-ին համարժեք դրամ, հայտնել են բանկում:

Բանկը ներկայումս փոխանցումներ է իրականացնում Unistream, ЗОЛОТАЯ КОРОНА – ДЕНЕЖНЫЕ ПЕРЕВОДЫ, MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, Blizko, Ria Money Transfer, Anelik և Avers դրամական փոխանցումների համակարգերով, ինչպես նաև իրականացնում է փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով:

Դիտում՝ 7287

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW