Լոնդոնյան Օլիմպիական խաղերի գինը $15.2 մլրդ է

27.07.2012 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Լոնդոնում մեկնարկում են 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Օլիմպիական խաղերի կազմակերպման եւ անցկացման վրա Միացյալ Թագավորությունը կծախսի $15.2 մլրդ, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 0.6%-ը, գրում է Wall Street Journal-ը:

Ըստ թերթի, 2012թ. խաղերն արժեքով զիջում են նախորդ 2 ամառային օլիմպիական խաղերին: Հունաստանը «Աթենք-2004»-ի վրա ծախսել է $16 մլրդ, իսկ Չինաստանը «Պեկին-2008»-ի վրա՝ ռեկորդային $70 մլրդ:
ՄԹ վարչապետի Դեվիդ Քեմերոնի կարծիքով, Օլիմպիական խաղերի շնորհիվ Մեծ Բրիտանիան 4 տարում կվաստակի £13 մլրդ ($20,4 մլրդ)՝ հիմնականում անշարժ գույքի եւ հողի վաճառքի շնորհիվ:

Հայաստանից խաղերին մասնակցում է 27 մարզիկ:

Դիտում՝ 1514
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW