ՌԵՍՈ-ն գործարկել է գույքի ապահովագրության նոր ծրագիր

26.07.2012 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:  ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը գործարկել է «ՌԵՍՈ-ՏՈՒՆ» գույքի ապահովագրության նոր ծրագիրը, որն, ընկերության հավաստմամբ, էականորեն տարբերվում է մինչ այս շուկայում գոյություն ունեցող առաջարկներից:

Ծրագիրը ենթադրում է անշարժ գույքի ներքին հարդարանքի ապահովագրություն, ներառյալ` դռների և պատուհանների կոնստրուկցիաները, էլեկտրահաղորդալարերի ցանցը, ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման համակարգերի խողովակաշարերը, ինչպես նաև առկա գույքի ապահովագրություն, հայտնել են ընկերությունում, հավելելով, որ ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել բնակարաններ, առանձնատներ և ամառանոցներ:

Ընդ որում, գույքն ապահովագրելիս անշարժ գույքի զննում, լուսանկարում և գնահատում չի իրականացվում, շարժական գույքի ցուցակ չի կազմվում:

Ապահովագրական պայմանագրով հատուցվում են հետևյալ ռիսկերի հետևանքով առաջացած վնասները` հրդեհ, կայծակի հարված, գազի պայթյուն, ջրից վնաս, տարերային աղետներ, կոտրանքով գողություն, առևանգում, երրորդ անձանց հակաօրինական գործողություններ, բախում, հարված, ապակիների կոտրում:

«ՌԵՍՈ-ՏՈՒՆ» ապահովագրական ծրագիրն իր մեջ ներառում է 3 սակագնային տարբերակներ` «Էկոնոմ», «Ստանդարտ» և «Օպտիմալ», համապատասխանաբար 5.000, 7.000 և 12.000 դրամ ապահովագրավճարով: Այս դեպքում կիրառվում է 30.000 դրամ ոչ պայմանական չհատուցվող գումար: Գործում է նաև առանց չհատուցվող գումարի տարբերակներ`6.000, 8.500 և 14.000 դրամ ապահովագրավճարներով:
Ապահովագրական գումարը «Էկոնոմ» տարբերակի դեպքում կազմում է 500.000 դրամ, «Ստանդարտ»-ի դեպքում` 1.000.000 դրամ, իսկ «Օպտիմալ»-ի դեպքում`2.000.000 դրամ:

Դիտում՝ 2003
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW