Կառավարության որոշումը չի բերի ԱրԱրԱՏ կոնյակների տեխնոլոգիական ճշգրտմանը

24.07.2012 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայկական կոնյակների եւ կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների մասին որոշումը, հավանաբար, ուղղված է սպառողների իրավունքների պաշտպանության ուժեղացմանը, Մեդիամաքս-ին հայտնել են Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) մամլո ծառայությունում՝ մեկնաբանելով հուլիսի 12-ին ընդունված կառավարության համապատասխան որոշումը:

Ի թիվս այլ փոփոխությունների, այնտեղ խստացվել են կոնկայի եւ կոնյակի սպիրտների անվտանգության պահանջները, մասնավորապես, իջեցվել է մեթանոլի թույլատրելի առավելագույն պարունակության աստիճանը, նշել են ԵԿԳ-ում:

«Նոր փաստաթուղթը, անկասկած, մոտեցնում է հայկական կոնյակի արտադրության որակը միջազգային ստանդարտներին: Ավելին, նոր կանոնակարգը ոչ միայն որակապես փոխել է գնահատման ցուցիչները, այլ նաեւ սահմանել է բնութագրի նոր չափանիշներ», - հայտնել են մամլո ծառայությունում:

Մեկնաբանելով նոր կանոնակարգի հնարավոր ազդեցությունը ԵԿԳ արտադրանքի վրա, գործարանում նշել են, որ կառավարության որոշումը չի բերի ԱրԱրԱՏ կոնյակների տեխնոլոգիական ճշգրտմանը, քանի որ դրանք ի սկզբանե արտադրվել են միջազգային նորմերին համապատասխան:

Դիտում՝ 3914

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW