Moody’s-ը կանխատեսում է ռուսաստանյան բանկերի կապիտալի դեֆիցիտ

24.07.2012 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Moody’s վարկանիշային գործակալությունը թարմացրել է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բանկերի վերաբերյալ իր կանխատեսումները: 

Ինչպես գրում է RBK Daily-ն, գործակալության վերլուծաբանները կարծում են, որ ֆինանսական շուկաներում բացասական զարգացումների պարագայում արդեն 1-1,5 տարուց ռուսաստանյան բանկերը կարող են բախվել կապիտալի դեֆիցիտի հետ: Այդ դեպքում ռուբլին կէժանանա 30%-ով, իսկ ՀՆԱ-ն կկրճատվի 5%-ով: Կանխատեսումը հիմնված է 2008-09թթ. ճգնաժամին նման տատանումների հնարավորության վրա:

Տնտեսության նման ստագնացիայի եւ արժույթի արժեզրկման դեպքում վարկավորման աճը կդանդաղի տարեկան մինչեւ 5%-ով, իսկ ՌԴ բանկերի կապիտալի համարժեքության մակարդակը կկազմի 4.5%, մինչդեռ այս ցուցանիշի նվազագույն թույլատրելի շեմը 10% է:

Դիտում՝ 4441

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW