Երեւան: Մեդիամաքս: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վերաձեւակերպել է հիփոթեքային վարկը` բանկերից ստանալով ռեկորդային` տարեկան 1,05% տոկոսադրույք:Ինչպես հաղորդում է RBC daily-ն` վկայակոչելով Bloomberg-ը, անցյալ տարի Պալո-Ալտոյում (Կալիֆոռնիա) Ցուկերբերգը տուն է գնել, որի համար արդեն երկրորդ տարի է հիփոթեք է վճարում: $ 5,95 մլն-ի հիփոթեքային վարկը 30 տարի ժամկետով է ձեւակերպված: Այսօր հիփոթեքային վարկով միջին տոկոսադրույքը շարքային ամերիկացու համար է կազմում 2,69% ` նման տոկոսը հնարավոր է Դաշնային պահուստային համակարգի քաղաքականության շնորհիվ: Ցուկերբերգի տոկոսադրույքը դժվար թե գերազանցի գնաճի տեմպը: «Երբ դուք կարող եք բանկից գնաճից ցածր վարկ վերցնել, դա նշանակում է, որ դուք այն անվճար եք վերցնում», - նշել է Bankrate Inc-ի ավագ ֆինանսական վերլուծաբան Գրեգ Մաքբրայդը: Bloomberg-ի փորձագետները վստահ են, որ բանկը նման առատաձեռն քայլի է գնացել Ցուկերբերգի հանդեպ, քանի որ $ 14 մլրդ կարողության ունեցողը ցանկացած պահին կարող է կանխիկ գնել տունը: Tweet Դիտում՝ 4025