Առէկսիմբանկը միացել է Anelik համակարգին

12.07.2012 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի բոլոր մասնաճյուղերի եւ գլխավոր գրասենյակի հաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ կատարել նաեւ Anelik համակարգով:

Համակարգը հնարավորություն է տալիս  հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով աշխարհի շուրջ  90 երկրներ, հայտնել են բանկում:

Բանկը ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, Blizko եւ Unistream  միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, ինչպես նաեւ  իրականացնում է առանց հաշվի բացման «Գազպրոմ-Էքսպրես» անվանական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան:

Դիտում՝ 2910
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW