ՌԵՍՈ-ն սոցփաթեթի շրջանակներում գործարկել է հատուկ առաջարկներ

11.07.2012 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը, համագործակցելով VICmed էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հետ, գործարկել է հատուկ առաջարկ սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրված իր հաճախորդների համար:

Այսուհետ, ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունից ձեռք բերելով սոցիալական փաթեթով  առողջության ապահովագրության պայմանագրեր, հաճախորդները հնարավորություն կստանան VICmed կենտրոնում կատարել քթի միջնապատի վիրահատություն, վճարելով 100.000 դրամ՝  300.000 դրամի փոխարեն: Առաջարկը վերաբերվում է նաեւ մինչ օրս սոցփաթեթով պայմանագրեր կնքած հաճախորդներին:

Բացի այդ, սոցփաթեթով ապահովագրված այն հաճախորդներին, ովքեր ձեռք են բերել բազային փաթեթն առանց “Իմ բժշկական կենտրոն” ծածկույթի, կամ ընտրել են այդ  ծածկույթը, սակայն չեն նշել իրենց բժշկական կենտրոնի անվանումը, հնարավորություն է ընձեռվում  օգտվել ամբողջական արտահիվանդանոցային օգնության ծառայությունից: Այն իր մեջ ներառում է անվճար տարեկան բուժզննություն եւ ցանկացած պահին ամբուլատոր բուժ.սպասարկման հնարավորություն:

Առաջարկի շրջանակներում ամբուլատոր  բժշկական սպասարկումն իրականացվում է “Դիագնոստիկա” բժշկական կենտրոնում, որը գործում է Երեւան, Գյումրի եւ Գորիս քաղաքներում:

Դիտում՝ 2105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW