ԻՆԳՈ Արմենիա. ԱՊՊԱ-ի օրենսդրությունը պետք է խստացնել

04.07.2012 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանն այսօր կարծիք է հայտնել, որ Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) մասին օրենքը պետք է խստացնել՝ չարաշահումները բացառելու համար:

«ԱՊՊԱ-ի վնասաբերությունն արդեն հատել է այն ռիսկային շեմը, որից հետո պետք է սկսել սակագների բարձրացման կամ օրենսդրության խստացման քննարկումը: Ես ինքս հակված եմ օրենսդրության խստացմանը, որպեսզի ԱՊՊԱ-ն դիտարկվի բացառապես որպես վնասի փոխհատուցման, այլ ոչ թե ինքնահարստացման միջոց», - ասել է Լեւոն Ալթունյանը:

Ընկերության փոխտնօրեն Գառնիկ Տոնոյանն իր հերթին նշել է, որ ապահոգրական ոլորտում սովորաբար շուրջ 3 տարվա վիճակագրություն է անհրաժեշտ հավաքել սակագների փոփոխման մասին որոշում կայացնելու համար, իսկ քանի որ Հայաստանում ԱՊՊԱ-ն գործում է ընդամենը 1,5 տարի, սակագների վերանայումը վաղաժամկետ է:

Դիտում՝ 2900
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW