Ինեկոբանկը MasterCard քարտապաններին նոր Travel փաթեթ է առաջարկում
28.06.2012 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Ինեկոբանկը ներկայացրել է իր նոր Travel փաթեթը MasterCard քարտապանների համար:
Ձեռք բերելով MasterCard տեսակի քարտեր մինչեւ սեպտեմբերի 30-ը, Ինեկոբանկի հաճախորդները կստանան.
- մինչեւ 10% զեղչ ճանապարհորդական փաթեթների եւ տոմսերի ձեռք բերման համար մի շարք տուրիստական գործակալություններում;
- 10% զեղչ քարտապանի եւ նրա ընտանիքի անդամների համար բանկում ճանապարհորդական ապահովագրություն ձեւակերպելիս;
- մինչեւ 10% զեղչ բանկի հետ համագործակցող խանութներից ֆոտո-վիդեո տեխնիկա ձեռք բերելիս;
- 40% զեղչ կցված եւ լրացուցիչ քարտերի առաջին տարվա սպասարկման վճարի համար:
Travel փաթեթի շնորհիվ MasterCard քարտապանները կստանան նաեւ վարկային գծի ստացման եւ դեսպանատուն ներկայացնելու համար հաշվի քաղվածքի անվճար ձեռք բերման հնարավորություն:
Նշված հնարավորությունները գործում են նաեւ Ինեկոբանկի գործող MasterCard քարտապանների համար: MasterCard տեսակի քարտերը տրամադրվում են առաջին տարվա սպասարկման համար զեղչված սակագնով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: