Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն է տվել ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ համաֆինանսավորման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը, որի շրջանակներում նախատեսվում է մեծ ծավալի շինարարություն իրականացնել հայ-վրացական սահմանի Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան անցակետերում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ ծրագրի ֆինանսավորման նպատակով կառավարությունը նախատեսում է ստանալ փոխառություն Եվրոպական ներդրումային բանկից (30,8 մլն եվրո), վարկ` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (10,2 մլն եվրո) եւ դրամաշնորհ` Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության ներդրումային գործիքից (12 մլն եվրո): Tweet Դիտում՝ 1519