Հայբիզնեսբանկ-ը մրցանակ է ստացել Commerzbank-ից

21.06.2012 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Commerzbank-ի ներկայացուցիչ Մարկո Գրաֆը Հայբիզնեսբանկ-ին  հանձնեց «Լավագույն Բանկ» մրցանակը:
 
Commerzbank-ի գնահատմամբ, 2011 թվականին SWIFT համակարգով կատարված միջազգային փոխանցումների ամենաբարձր որակը Հայաստանում ապահովել է Հայբիզնեսբանկը:

Հայբիզնեսբանկի` Commerzbank-ի միջոցով արտարժույթով կատարված միջազգային փոխանցումների շուրջ 98 տոկոսը համապատասխանել է պահանջվող միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Commerzbank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային գործոնի միջամտության:

Դիտում՝ 2171

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW