Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալը կնպաստի ՀԲ-ի հետ Հայաստանի շարունակական համագործակցությանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ՀՀ ղեկավարը ընդունել է ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ եւ այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին:Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին համագործակցության եւ Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին հետեւողական աջակցության համար:Նորանշանակ տնօրեն Հենրի Քերալը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը Երեւանում ունի կարող ու լավ թիմ, որի աջակցությամբ կշարունակի զարգացնել եւ ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները: Tweet Դիտում՝ 8070