Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը եւ Երեւան Սիթի սուպերմարկետների ցանցը թողարկել են համատեղ վճարային քարտ: Այն հնարավորություն կտա Երեւան Սիթիի հաճախորդներին իրենց բոնուսային քարտը փոխարինել համատեղ վճարային քարտով եւ օգտագործել Ամերիաբանկի կողմից տրվող կից վարկային գիծը նշված սուպերմարկետների ցանցում գնումներ իրականացնելիս: Քարտը պահպանել է նաեւ ցանցում բոնուսներ կուտակելու հնարավորությունը: Քարտը ստանալ ցանկացողները կարող են ձեւակերպել այն հենց սուպերմարկետում` մոտենալով տարածքում տեղադրված Ամերիաբանկի բրենդավորված տաղավարներին: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է թողարկել ավելի քան 10,000 համատեղ վճարային քարտ: Tweet Դիտում՝ 3995