Երեւան/Մեդիամաքս/. ՍԹԱՐ առեւտրային ցանցն այսօր ամփոփել է «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա ակցիայի արդյունքները` Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին փոխանցելով 3 752 156 դրամ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս նախագծին իրենց ներդրումն ունեցան ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործընկերներն ու մատակարարները, մասնավորապես, Էյ Ջի Պրինտ, Կոկա Կոլա, Աշտարակ Կաթ, Թամարա, Ավշարի Գինու Գործարան, Պիկանտ Համ, Ինվեստ -Ինտորգ, Բեկոն Պրոդուկտ, Աստի Թրեյդինգ, Կիլիկիա, Սելենա Սերվիս եւ մի շարք այլ ընկերություններ: Համատեղ ուժերով հիմնադրամի օգտին հավաքվեց 3 752 156 դրամ, որից 901 156 դրամ` խանութներում տեղադրված արկղերի միջոցով, 1 420 000` մատակարարների եւ գործընկերների, 431 000` ընկերության աշխատակիցների, 1մլն էլ փոխանցվեց ՍԹԱՐ ընկերության կողմից: Այս տարի նախագիծն իրականացվել է ՍԹԱՐ առեւտրային ցանցի 27 խանութներում հատուկ արկղերի տեղադրման միջոցով, ինչպես նաեւ ընկերության Facebook-ի էջում: Ստեղծվեց հատուկ բաժին «Ուզում եմ ապրել», որի միջոցով սոցիալական ցանցի օգտատերերը կարողացան աջակցել հիմնադրամին` պարզապես թողնելով քաջալերող հաղորդագրություն հիմնադրամի մանուկներին: Յուրաքանչյուր հաղորդագրության համար ՍԹԱՐ-ը պետք է հիմնադրամին փոխանցեր 50 դրամ: Նախագծի շրջանակում հաշվառվեց շուրջ 2000 հաղորդագրություն, ինչը կազմեց 100 000 դրամ: Այս ցուցանիշը ՍԹԱՐ-ը բազմապաատկեց 10 անգամ, հասցնելով 1000 000 դրամի: Tweet Դիտում՝ 2690