Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունը հայտարարում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքետինգային արշավի մեկնարկի մասին, որը ՎՏԲ –Հայաստան Բանկի Visa քարտապանների համար գործելու է ս.թ. հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը: Արշավի նպատակն է Visa քարտերով անկանխիկ գործարքների առաջխաղացումը: ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ս.թ. հունիսի 15-ից սեպտեմբերի 15 ընկած ժամանակահատվածում ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս, կստանան բոնուսային միավորներ եւ ավտոմատ կերպով կդառնան ակցիայի մասնակիցներ: Միավորները կուտակվում են քարտապանի հաշվին հետեւյալ հաշվարկով`- Քարտով ծախսած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է 1 բոնուսային միավոր;- Մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել քան 50 բոնուսային միավոր;- Միավորները կուտակվում են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապրանքների եւ ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբ կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումները:Արշավի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորներ, ավտոմատ կերպով կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Visa-ի կողմից խաղարկվող 100 արժեքավոր մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 49 վկայագրեր եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձեւակերպման 50 վկայագրեր` -1% վարկի եւ +1% ավանդի համար: Գլխավոր մրցանակն է ուղեւորություն 2 անձի համար Հունաստան: Tweet Դիտում՝ 3784