Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկ-ը իրավաբանական անձանց առաջարկում է նոր ավանդատեսակ` «Բիզնես ապահով», ինչպես նաեւ նորացնում է «Կուտակային» ավանդատեսակի պայմանները: Ներդնելով «Բիզնես ապահով» ավանդատեսակը` իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռվում ստանալ եկամուտ տարեկան մինչեւ 12% տոկոսադրույքով` ՀՀ դրամի դեպքում եւ 8.1%` ԱՄՆ դոլարի դեպքում: «Կուտակային» ավանդատեսակի դեպքում տարեկան տոկոսադրույքը կկազմի մինչեւ 11.99% ` ՀՀ դրամի դեպքում եւ 8.1%` ԱՄՆ դոլարի դեպքում: Տվյալ ավանդատեսակը հնարավորություն է տալիս նաեւ ցանկացած պահին ու ցանկացած գումարով ավելացնել ավանդը:Երկու ավանդատեսակի դեպքում էլ ավանդատուները կարող են ցանկացած պահին հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը պայմանագրում նշված ժամկետից շուտ ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:Ս. թ. մայիսի 31-ի դրությամբ Անելիք Բանկ-ի ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 8,8 մլրդ ՀՀ դրամով` գրեթե 60 տոկոսով: Tweet Դիտում՝ 2303