Արթուր Ջավադյանը մասնակցելու է Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

15.06.2012 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 15-17-ը մասնակցելու է Բուխարեստում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Հարկաբյուջետային կոնսոլիդացիան, կառուցվածքային բարեփոխումները եւ տնտեսական աճի շարունակականությունը Եվրոպայում», «Ֆինանսական կայունությունը եւ զարգացող շուկաների ռիսկերը», «Պետական պարտքի կառավարում՝ ճգնաժամի դասերը» թեմայով հարցեր:

Միջոցառման շրջանակում նախատեսված են նաեւ Արթուր Ջավադյանի հանդիպումները Հոլանդիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:

Դիտում՝ 1635

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW