Երեւան/Մեդիամաքս/. Կենտրոնական բանկի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «Կվադրակոմ» ՍՊԸ վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպության թիվ 7 եւ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 12 լիցենզիաները: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից ընկերությունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչեւ լիցենզիայի գործողության դադարեցումը ընկերության կողմից ստանձնած դրամական փոխանցումների պարտավորության կատարման հետ:Ընկերությունը դեպոնացված միջոցների հաշիվը վարող բանկում ունեցած դեպոնացված դրամական (փողային) միջոցներից կարող է օգտվել միայն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո: Tweet Դիտում՝ 1567