Երեւան/Մեդիամաքս/. 2012 թվականի մարտ-մայիս ամիսներին Անելիք Բանկ-ը ներգրավել է մոտ 3,2 մլրդ դրամի նոր ավանդ գրեթե 1000 ավանդատուներից: Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 2,5 մլրդ ՀՀ դրամով` շուրջ 13 %-ով: «Նման աճը պայմանավորված է ոչ միայն նոր «Փոխարկային», «Կայուն», այլ նաեւ բանկի մնացած բոլոր ավանդատեսակներով: Վերջին 1 տարվա ընթացում ֆիզիկական անձանցից ներգրավված բանկի ավանդային պորտֆելն աճել է 6,4 մլրդ ՀՀ դրամով` 42,5 %-ով», - նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վերլուծությունների եւ ռիսկերի գնահատման վարչության պետի տեղակալ Ստեփան Արզումանյանը: Tweet Դիտում՝ 2955