ՎՏԲ-Հայաստան-ը թույլ է տալիս մարել վարկերը TelCell տերմինալների միջոցով

11.06.2012 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը այսուհետ իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կատարել իրենց ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարումները TelCell վճարային տերմինալների միջոցով:

Ծառայությունը հասանելի է TelCell ընկերության Երեւանում եւ մարզերում տեղակայված շուրջ 800 տերմինալներով, հայտնել են բանկում:

«Մենք վստահ ենք, որ վարկերի մարման գործընթացը կվայելի մեծ ժողովրդակայնություն, քանի որ  այն հնարավորություն է ընձեռում կատարել վճարում օրվա ցանկացած ժամին` առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության»,- նշել է բանկի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Գուսեւը:
 
TelCell տերմինալների միջոցով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման գործընթացը հասանելի է 24/7 ռեժիմում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն, իսկ վարկի մարված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում:

Դիտում՝ 3866

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW