Լեհաստանի Ազգային բանկի նախագահը Երեւանում ներկայացրել է եվրոգոտու խնդիրները
08.06.2012 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /



Երեւան/Մեդիամաքս/. Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկան այսօր Երեւանում հանդիպել է իր հայաստանյան գործընկերոջ՝ Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանի եւ ՀՀ առեւտրային բանկերի ղեկավարների հետ:
Մարեկ Բելկան հանդես է եկել «Լեհաստանը եւ եվրոն» զեկույցով՝ անդրադառնալով Լեհաստանի ազգային բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությանը, լողացող փոխարժեքի քաղաքականության իրականացմանը: Նա խոսել է եվրոգոտում տիրող պարտքային ճգնաժամի, Եվրոպական կենտրոնական բանկի քայլերի, եվրոգոտու ընդլայնման հեռանկարների մասին, նշելով, որ Լեհաստանի համար անցումը եվրոյին մնում է ռազմավարական նպատակներից մեկը, հայտնել են ԿԲ-ում:
Արթուր Ջավադյանը եւ Մարեկ Բելկան բարձր են գնահատել համագործակցությունը Հայաստանի եւ Լեհաստանի կենտրոնական բանկերի միջեւ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: