Անելիք Բանկը հերքում է Սիգարոն-ի սնանկացման մասին լուրերը

06.06.2012 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը հերքել է իր կողմից «Սիգարոն» ՍՊԸ-ին աճուրդի հանելու մասին այսօր տարածված տեղեկությունները:

Ըստ տեղեկությունների, բանկը պատրաստվում է աճուրդի հանել Սիգարոն-ին, քանի որ վերջինս բանկից գրավի դիմաց վերցրել է խոշոր չափի գումարներ եւ չի կարողացել մարել այն:

«Շատ լրատվամիջոցներ թեթեւ ձեւով բավական հաճախ օգտագործում են «սնանկ», «աճուրդ» եւ նմանատիպ այլ բառեր: Եթե նույնիսկ կան վարկառուներ, ովքեր ունեն ֆինանսական դժվարություններ այս կամ այն վարկերը մարելիս, բանկերը միշտ էլ տանում են հետեւողական աշխատանք վարկերի մարումը պատշաճ ձեւով իրականացնելու նպատակով», - Մեդիամաքս-ին հայտնել են բանկից:

Դիտում՝ 4419

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW