«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու առաջին 3 հատվածները կկառուցի իսպանական Corsan-Corviam-ը

02.06.2012 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Երեւան-Արարատ, Երեւան-Աշտարակ եւ Աշտարակ-Թալին հատվածների վերակառուցման աշխատանքները կիրականացնի իսպանական Corsan-Corviam Construccion SA ընկերությունը, իսկ կառավարման խորհրդատվությունը եւ տեխնիկական վերահսկողությունը ` ֆրանսիական Safege եւ իսպանական Eptisa ընկերություններից կազմված  համատեղ ձեռնարկությունը:

Այդ մասին ավտոմայրուղու առաջին հատվածների վերակառուցման տենդերի արդյունքներով հայտնել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Corsan-Corviam Construccion SA ընկերությունը ունի 80 տարվա պատմություն: Այն կառուցել եւ շահագործում է 1700 կմ ավտոճանապարհներ Իսպանիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Մեքսիկայում:
 
Safege ընկերությունը հիմնադրվել է 1919 թ.: Այն իր բնագավառում (ծրագրերի կառավարում, նախագծերի եւ շինարարության վերահսկողություն, գործառնական աջակցություն եւ ենթակառուցվածքների մշակում եւ զարգացում) հանդիսանում է Եվրոպայի առաջատար ընկերություններից մեկը:

Eptisa ընկերությունը հիմնվել է 1956 թ, եւ համարվում է Իսպանիայի ճարտարագիտական եւ խորհրդատվական լավագույն ընկերություններից մեկը:

Դիտում՝ 3478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW