Պրոմեթեյ Բանկը ամփոփեց «Գարնանային Ժպիտ» ավանդային ակցիայի արդյունքները
01.06.2012 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /









Երեւան/Մեդիամաքս/. Մայիսի 31-ին Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ «Գարնանային Ժպիտ» ավանդային ակցիայի հաղթող համարի վիճակահանությունը, որին մասնակցեցին ակցիայի բոլոր ավանդատուները՝ առանց ավանդի գումարի սահմանափակման:
Վիճակահանության հաղթողը ստացավ նվեր՝ Երեւան-Հռոմ-Երեւան չվերթով երկու ավիատոմս: Եվս 3 մասնակիցներ ստացան արժեքավոր հուշանվերներ:
«Գարնանային Ժպիտ» ակցիան մեկնարկել է մարտի 1-ին եւ գործել մինչեւ սույն թվականի մայիսի 31-ը:
Պրոմեթեյ Բանկը «Գարնանային Ժպիտ» ավանդային ակցիայի ընթացքում ներգրավել է 3 մլրդ. 86 մլն. դրամ ընդհանուր ծավալի 460 ժամկետային ավանդ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: