Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանի կենտրոնական բանկը հունիսի 2-ի համար սահմանել է 33.7384 ռուբլի $1-ի դիմաց պաշտոնական փոխարժեք, որը Ռուսաստանի արժույթի ամենացածր գինն է 2009-ի ապրիլի 24-ից:Ռուսական MISEX բորսայում այսօրվա առեւտրային նստաշրջանի սկզբից մինչեւ 12:15-ը դոլարը ռուբլու նկատմամբ թանկացել է 0.6 ռուբլով, ռուսական արժույթը նահանջում է դոլարի նկատմամբ մայիսի սկզբից՝ արժեզրկվելով 3.55 ռուբլիով, սակայն ամենակտրուկ անկումը տեղի է ունեցել այսօր: Ռուսական արժույթի էժանացումը փորձագետները եւս բացատրում են նավթամթերքի էժանացման հետ կապված դոլարի թանկացմամբ, սակայն, ըստ իրենց, առկա են նաեւ ներքին գործոններ, ինչպիսիք են Ռուսաստանում հունիսի համար բնորոշ արտաքին առեւտրի դեֆիցիտը եւ, շրջանառվող լուրերի համաձայն, Ռոսնեֆտ-ի կողմից $5 մլրդ գնելու հայտը, ինչը շուկայում շահարկումների ալիքի պատճառ է դարձել:ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, ՀՀ դրամի համեմատ ռուսաստանյան արժույթն էժանացել է 0.17 կետով եւ կազմել 12.31 դրամ 1 ռուբլու դիմաց: Դոլարի դիմաց դրամը երեկ շուկայում եւս թանկացել է 0.39 կետով՝ կազմելով 405.74 դրամ $1-ի դիմաց: Tweet Դիտում՝ 1631