Ներկայացվել է Էստոնիայում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման փորձը

30.05.2012 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կազմակերպվել է կլոր-սեղան քննարկում՝ «Կենսաթոշակային ակտիվների պահառությունը եւ կենսաթոշակային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը» թեմայով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, միջոցառումը կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ)՝ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի եւ Հայաստանի բանկերի միության հետ համատեղ՝ Հայաստանում ստեղծվելիք կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային քաղաքականության եւ կենսաթոշակային ակտիվների պահառուներին ներկայացվող պահանջների քննարկման նպատակով:

Քննարկման ընթացքում, որին ներկա են պետական եւ մասնավոր հատվածի շուրջ 40 ներկայացուցիչներ, ԿԱԲԾ կողմից հրավիրված արժեթղթերի շուկայի ավագ փորձագետներ Ռոբերտ Սթրահոթան եւ Ռոբերտ Սինգլթերին ներկայացրել են այլ երկրներում, մասնավորապես, Էստոնիայում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման փորձը, կենսաթոշակային ակտիվների պահառության եւ ներդրումային քաղաքականության առանձնահատկությունները:

Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում գործում է 2011-ից, սակայն երկրում դեռ չի գրանցվել որեւէ կենսաթոշակային հիմնադրամ: Պարտադիր կուտակային համակարգին Հայաստանն անցնում է 2014-ից:

Դիտում՝ 3337
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW