Հայաստանը առեւտրի խթանմամբ 59-րդն է 132 երկրների շարքում

24.05.2012 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Համաշխարհային  տնտեսական  ֆորումի  (ՀՏՖ) հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանն առեւտրի խթանմամբ 132 երկրների շարքում 59-րդն է:

Զեկույցն իրենից ներկայացնում է ՀՏՖ-ի՝ Համաշխարհային առեւտրի  խթանման  2012-ին իրականացված հերթական  համեմատական  վերլուծությունը 132 երկրների  կտրվածքով, որի նպատակն է վերլուծել առեւտրի  խթանմանն  ուղղված  քաղաքականությունները  եւ  դրանց արդյունավետությունը տարբեր երկրներում, հայտնել են ՀՏՖ Համաշխարհային մրցունակության ցանցի  հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ»  հետազոտական  կենտրոնում:

Համաշխարհային  առեւտրի  խթանման ցուցիչը հաշվարկվում է առեւտրի հոսքերի  ազատությունը պայմանավորող գործոնները եւ քաղաքականությունները  նկարագրող  4  հիմնական  ենթացուցիչների վրա՝ շուկայի մուտք (ինչի պարզությամբ Հայաստանը 13-րդն է աշխարհում), սահմանային վարչարարություն (85-րդ տեղ), տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածք (63-րդ տեղ) եւ գործարար միջավայր (61-րդ տեղ):

Համաձայն զեկույցի,  Հայաստանը միջին դիրքեր է գրավում ապրանքների ազատ հոսքերի խթանման ունակությամբ: Ընդհանուր  առմամբ,  համաշխարհային  առեւտրի խթանման  ասպարեզում  Հայաստանի  համար հիմնական խնդրահարույց գործոնը  սահմանային վարչարարությունն է:

Առեւտրի խթանման ցուցանիշով Հայաստանն առաջ է Ադրբեջանից (88-րդ տեղ), սակայն հետ է մնում Վրաստանից (38-րդ տեղ):

Ոլորտում լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը եւ Հոնգկոնգը:

Դիտում՝ 2439
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW