IFAD-ը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանում

23.05.2012 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետն Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի  (IFAD) հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին, ով ավարտում է մեր երկրում իր առաքելությունը:

Հեննինգ Պեդերսենը գոհունակութամբ է խոսել IFAD-ի ֆինանսավորմամբ մեր երկրում իրականացված ծրագրերի մասին և բարձր գնահատել այդ գործում ՀՀ կառավարության աջակցությունը, հայտնել են կառավարության մամլո ծառայությունում:

Հեննինգ Պեդերսենը տեղեկացրել է նաեւ, որ աշնանը նախատեսվում է IFAD-ի պատվիրակության հաջորդ այցը` համագործակցության հեռանկարային ուղղությունները և նոր ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:

IFAD-ի ու ՀՀ կառավարության համատեղ ծրագրերից է Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը (FREDA), որը հայաստանյան առաջին ներդրումային հիմնադրամն է եւ կոչված է աջակցելու ագրոբիզնեսին՝ ընկերությունների կապիտալում մասնակցելու միջոցով:

Դիտում՝ 2758

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW