Եվրագոտու երկրների ճգնաժամը սպասվածից ավելի երկար կտեւի

23.05.2012 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) փորձագետները եկել են այն եզրակացության, որ Եվրագոտու երկրների ճգնաժամը ավելի երկար կտեւի, քան ակնկալվում էր եւ կներառի 2013 թվականը, իսկ անկման տեմպերը կարող են անգամ գերազանցել հոռետեսական կանխատեսումները:

Ինչպես գրում է Коммерсантъ-ը, OECD-ն տնտեսական զարգացման կանխատեսումային զեկույց է հրապարակել առաջիկա երկու տարիների համար:

Ըստ դրա, զարգացած երկրների աճի միջին տեմպերը 2012 թվականին կկազմեն 1,6% եւ 2,2%` 2013 թվականին: Աճի առաջնորդներ կդառնան ԱՄՆ-ն եւ Ճապոնիան:

Գործարար ակտիվության բարելավումից հետո ամերիկյան տնտեսության մեջ կսկսի աճել նաեւ զբաղվածությունը` գործազրկության մակարդակը կշարունակի նվազել եւ այս տարի կկազմի 8,1%, իսկ հաջորդ տարի` 7,6%: Ավելին, ԱՄՆ-ում սպառողական պահանջարկը կդառնա տնտեսական վերականգնման կարեւորագույն գործոնը: Գնաճն ԱՄՆ-ում կդանդաղի մինչեւ 2% 2012 թվականին եւ 1,8%  2013-ին:

OECD կանխատեսումներով, եվրագոտում գնաճի տեմպերը նույնպես կնվազեն մինչեւ 2,4% մինչ 2012 թվականի վերջը եւ մինչեւ 1,9%` հաջորդ տարի: Սակայն եվրագոտում գործազրկության բարձր մակարդակը (10,9% այս տարվա մարտի տվյալներով), որը կշարունակի աճել, կշարունակի ԵՄ առանցքային խնդիրներից մեկը մնալ:

Դիտում՝ 3186
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW