Երեւան/Մեդիամաքս/. ՊրոԿրեդիտ Բանկը ներկայացրել է իր բիզնես խորհրդատուների նոր համակարգը:Այսուհետ բանկի բոլոր բիզնես հաճախորդները կունենան իրենց անձնական բիզնես խորհրդատուն, ով լինելու է իրենց ներկայացուցիչը բանկում: Այս նոր մոտեցումը նպատակ ունի բանկում սպասարկման գործընթացը դարձնել առավել արագ, արդյունավետ եւ հարմարավետ: Բիզնես խորհրդատուները կուղղորդեն հաճախորդներին ստանալ լավագույն բանկային ծառայությունները, բիզնեսի ֆինանսավորման լավագույն լուծումները, անձնական խնայողությունների եւ դրամական փոխանցումների լավագույն տարբերակները:ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն ասել է. «Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների հետ փոխհարաբերությունները եւ ամեն կերպ փորձում ենք առաջարկել նրանց հնարավորինս լավագույն ծառայությունները: ՊրոԿրեդիտ Բանկի նպատակն է լինել առաջատար բանկ՝ Հայաստանում գործող փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար, այնպիսի բանկ, որն ունի գերմանական հուսալիություն, բարեհամբույր սպասարկում եւ օգտագործման տեսանկյունից հարմարավետ բանկային ծառայություններ՝ մշակված հատուկ փոքր բիզնեսի համար»:Ընդունելության ընթացքում ՊրոԿրեդիտ Բանկի փոքր բիզնեսի հաճախորդները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայությունները «Հաճախորդների անկյուն» կոչվող հատուկ ցուցահանդեսում, որի նպատակն էր հնարավորություն տալ հաճախորդներին ծանոթանալ միմյանց արտադրանքի եւ ծառայությունների մասին եւ ստեղծել նոր բիզնես կապեր: Tweet Դիտում՝ 7079