ՎԶԵԲ-ը Արարատբանկին ճանաչել է 2011-ի ամենաակտիվ թողարկող բանկը

19.05.2012 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արարատբանկ» ԲԲԸ-ն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից ճանաչվել է «2011թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»` Միջազգային առեւտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ բանկին շնորհվող «TFP Award 2011» մրցանակը Արարատբանկի պատվիրակությանն է հանձնվել Լոնդոնում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

2007 թ.-ից ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած համագործակցության շնորհիվ Արարատբանկը  առեւտրի ֆինանսավորման գործիքներից իր հաճախորդներին է առաջարկում փաստաթղթային ակրեդիտիվներ եւ երաշխիքներ` ինչպես  ներմուծման, այնպես էլ արտահանման նպատակով, որի տարեկան գործող տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է 4-6% :

Արարատբանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առեւտրի խթանման   ծրագիրը՝ (TFP) 2010-ից ներդրել է մեկ այլ գործիք եւս` Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` կանխավճարի տրամադրման տեսքով: Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից,  կազմում է  8-9%:

Դիտում՝ 1820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW