Տիգրան Սարգսյան. «Կառավարությունը մշտական բանավեճի մեջ է ԿԲ-ի հետ»

17.05.2012 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մեկնաբանելով վերջերս մամուլում կառավարությանը եւ Կենտրոնական բանկի հասցեին ուղղված քննադատությունը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ այդ քննադատությունն անհիմն է:

«Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը, սակայն դրանք անհիմն քննադատություններ են»,- կառավարության նիստումն ասել է Տիգրան Սարգսյանը:

«Հասկանալի է, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակն է գնաճի զսպումը, իսկ կառավարության՝ տնտեսական աճի շեշտադրումը: Երկու տարբեր նպատակներ ունենալով՝ մենք մշտապես բանավեճի մեջ ենք Կենտրոնական բանկի հետ»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով, այս հակադրությունը, բանավեճը պետք է մշտապես տեղի ունենա, քանի որ հենց դրա «շնորհիվ են ծնվում այն որոշումները, որոնք ապահովում են մեր երկրում մակրոտնտեսական կայունությունը»:  

«Դրա համար գոյություն ունի դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգման հստակ ուղեցույց: Ուղղակի որոշ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականութան համակարգումը», - ասել է վարչապետը:

Դիտում՝ 5301

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW