ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է Card to card ծառայությունը

14.05.2012 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է Visa Money Transfer համակարգին` մեկնարկելով իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների ծառայությունն իր բոլոր Visa քարտապանների համար:

Այսուհետ Բանկն իր քարտապաններին տալիս է ՎՏԲ բանկի մի քարտից մյուսին փոխանցում կատարելու հնարավորություն բանկի ավելի քան 90 բանկոմատների միջոցով:

Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում, փոխանցումներն իրականացվում են 4 հիմնական արժույթներով (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո եւ ՌԴ ռուբլի), յուրաքանչյուր փոխանցման դիմաց գանձվող միջնորդավճարի չափը կազմում է 0.2 % փոխանցված գումարի չափից:

Քարտից քարտ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է բանկոմատի «Փոխանցում»  պատուհանում մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը եւ մուտքագրել փոխանցվող գումարը:

Բանկոմատների տեղադիրքը եւ հասցեները հասանելի են Բանկոմատային քարտեզ ծառայության միջոցով, որը հաճախորդները կարող են անվճար ներբեռնել Apple Store-ից եւ Android Market-ից կամ այցելելով http://www.multicarta.ru/vtb/map/ հղումը:

«Անդամակցումը Visa Money Transfer համակարգին եւս մեկ քայլ կհանդիսանա  քարտային շուկայում բանկի մրցակցային առավելությունների ընդլայնման ու ամրապնդման եւ քարտապաններին ժամանակակից ծառայությունների տրամադրման համար», - ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսեւը:

Դիտում՝ 3714
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW