Ցանկացած վեբկայք կամ բլոգ կարող է գումար վաստակել էլ. փողի փոխանակման ծառայությամբ

07.05.2012 | 18:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Էլեկտրոնային փողի փոխանակման Uchange.net վեբկայքն առաջարկում է անվճար միանալ իր ցանցին եւ գումար վաստակել՝ փողի փոխանակման գործարքների շնորհիվ:
 
«Գրանցվելով www.uchange.net կայքում՝ Դուք անվճար ստանում եք էլեկտրոնային փողի փոխանակման Ձեր սեփական գործիքը, որի միջոցով հնարավոր է ակնթարթորեն փոխանակել էլ. միավորները, օրինակ` Web Money, Idram, Яндекс.Деньги եւ այլն: Տեղադրելով Uchange գործիքը Ձեր կայքում, սոցցանցերում, բլոգում կամ առանձին դոմեյնի ներքո՝ Դուք վաստակում եք գումար Ձեր վեբ-ռեսուրսի այցելուների կատարած յուրաքանչյուր գործարքից»,- հայտնել են վեբկայքի հայտարարության մեջ:

Իդրամ-ի տնօրեն Գայանե Ստեփանյանը Մեդիամաքս-ին տեղեկացրել է, որ uchange.net-ը լիցենզավորվել է վճարահաշվարկային համակարգի կողմից որպես էլեկտրոնային փողի փոխանակման գործիք, եւ դրա վիջեթը տեղադրված է նաեւ Հայաստանի միակ էլփող թողարկողի idram.am կայքում:

Հայաստանում Էլեկտրոնային փողի թողարկման մեկնարկի մասին կարդացեք այստեղ:

Դիտում՝ 4600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW