Սինգապուրի եւ Կանադայի բանկերն ամենահզորներն են աշխարհում

04.05.2012 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/.Սինգապուրի եւ Կանադայի բանկերն ամենահուսալի են աշխարհում: Ինչպես գրում է Վեդոմոստի թերթը, նման եզրակացության են եկել Bloomberg-ի փորձագետները: 

Bloomberg-ի «Աշխարհի ամենահզոր բանկերը» վարկանիշում երկրորդ անգամ անընդմեջ առաջին հորիզոնականը զբաղեցնում է սինգապուրյան Oversea-Chinese Banking Corp.-ը, որին հետեւում է հոնգկոնգյան BOC Hong Kong Holdings-ը:

Կանադական բանկերը դարձել են վարկանիշի իրական «աստղերը», նշում է Bloomberg-ը: Canadian Imperial Bank of Commerce-ը (CIBC) զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` նրան հաջորդում են եւս երեք կանադական բանկեր: 2008 թվականից կանադական վեց խոշորագույն բանկեր $37,8 մլրդ ընդհանուր գումարի շուրջ 100 կլանում են անցկացրել: 

Ամերիկյան երեք բանկեր հայտնվել են երկրորդ տասնյակում, դրանցից լավագույնը JPMorgan Chase-ն է, որը կիսում է 13-րդ հորիզոնականը չինական China Construction Bank-ի եւ բրազիլական Banco Bradesco-ի հետ: 

Դիտում՝ 4318

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW