Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ընկերության կողմից ներկայացված` Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման եւ զարգացման ներդրումային ծրագիրը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ասել է, որ ծրագրով նախատեսվում է Նորագավիթ թաղամասին հարող տարածքում երեք տարվա ընթացքում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցել մոտ 50 հա ջերմատներ, ինժեներական եւ լոգիստիկ հանգույցներ:Ծրագրով նախատեսված ներդրումների ծավալը կկազմի մոտ 35-40 մլրդ դրամ, իսկ կառուցվող ջերմատների տարեկան համախառն արտադրանքը` առնվազն 30-40 հազար տոննա:Կամո Արեյանը հավելել է, որ ծրագրի շրջանակներում կստեղծվեն մոտ 1500-2000 նոր աշխատատեղեր, որից միայն բուն ջերմատներում զբաղվածների թիվը կկազմի 800-1000 հոգի:ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասել է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ջերմոցային տնտեսության զարգացման դրական փորձը անհրաժեշտ է տարածել նաեւ մարզերում: Tweet Դիտում՝ 6032