Կոնվերս Բանկի նոր ծառայությունը պրեմիում քարտապանների համար

03.05.2012 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:Կոնվերս Բանկը հատուկ առաջարկ է  անում իր պրեմիում քարտերի սեփականատերերին (VISA Gold եւ Mastercard Gold, Visa Platinum եւ Visa Infinite քարտատեսակներին):

Նշված քարտատեսակների սեփականատերերին Կոնվերս բանկը հնարավորություն է ընձեռում ազատ մուտք գործելու «Արմենիա» միջազգային օդանավակայանների բիզնես սրահ եւ օգտվելու առաջարկվող ծառայությունների ողջ փաթեթից՝

-    Հարմարավետ սպասասրահ՝ անվճար ինտերնետի հնարավորությամբ;
-    Սառը խորտիկներ և սենդվիչներ;
-    Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ;
-    Թերթեր և ամսագրեր;
-    Հանգստի սենյակ և հարմարավետ լոգասենյակներ:

Այս ողջ փաթեթի ամբողջական արժեքը կվճարի Կոնվերս Բանկը: Քարտատիրոջ մուտքի վավերացման համար նրա քարտից միայն կգանձվի սիմվոլիկ 100 ՀՀ դրամ՝ վավերացման վճար:

«Արմենիա» միջազգային օդանավակայանները եւ Կոնվերս Բանկը հանդիսանում են «Էռնեկյան խմբի» անդամներ, որի բաժնետերն է ճանաչված արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:

Դիտում՝ 4554

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW