«Հաջողության բանաձեւ»` բացառիկ հնարավորություն երիտասարդների համար
27.04.2012 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամը, «ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագիրը եւ «Ակտիտուր» ընկերությունը նախաձեռնել են «Հաջողության բանաձեւ» ծրագիրը, որի նպատակն է տարբեր մարդկանց հաջողության պատմությունները հասանելի դարձնել հայ երիտասարդներին:
«Հաջողության բանաձեւ» նախագիծը վարպետության դասերի շարք է` առաջին փորձնական ծրագիրը կանցկացվի մայիսի 3-ից 5-ը Երեւանում:
Ծրագրին մասնակցելու համար պարտադիր պետք է գրանցվել. ընտրեք ձեր դասախոս(ներ)ին եւ գրեք registration@formulaforsuccess.am հասցեին՝ մինչեւ մայիսի 2-ը, ժամը 15:00-ն:
Նամակում նշեք Ձեր անուն-ազգանունը եւ այն դասախոս(ներ)ին, ում վարպետության դասին ցանկանում եք ներկա լինել: Մասնակցությունն անվճար է:
Մայիսի 3-ին վարպետության դասերը կանցնեն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում, իսկ մայիսի 5-ին՝ «Այբ» ավագ դպրոցում:
Մայիսի 3-ի վարպետության դասերն են.
16:00` «Մեգանոմ» ճարտարապետական բյուրոյի հիմնադիր եւ ղեկավար Յուրի Գրիգորյան;
18:00`«ՌՈՍԳՈՍՍՍՐԱԽ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյան;
20:00` VIZERRA ընկերության գլխավոր տնօրեն Արման Ղուկասյան:
Մայիսի 5-ի վարպետության դասերն են.
13:00` Henderson-Ռոսիա ընկերությունների խմբի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ռուբեն Հարությունյան;
16:00` ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյան;
20:00` Տրոյկա Դիալոգ ընկերության կառավարիչ տնօրեն Գոռ Նահապետյան:
«Հաջողության բանաձեւ» ծրագրի Ֆեյսբուքի էջը հասանելի է այստեղ:
Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: