Երեւան/Մեդիամաքս/. 2012 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի առեւտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 545 մլն 302 հազ. դրամ՝ 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26%-ով: Այլ բանկերի առեւտրային կետերում Առէկսիմբանկի քարտերով իրականացված դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 397 մլն 609 հազ. դրամ՝ աճելով 17%-ով, հայտնել են բանկում: Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 7 մլրդ 464 մլն դրամ, որից 2 մլրդ 208 մլն-ը` ՊՈՍ-տերմինալների, իսկ 5 մլրդ 256 մլն-ը՝ բանկոմատների միջոցով: 2012 թվականի 1-ին եռամսյակում Բանկի կողմից թողարկվել է 4815 պլաստիկ քարտ:2012 թ-ին բանկը մտադիր է ավելացնել բանկոմատների քանակը մինչեւ 83 եւ ՊՈՍ-տերմինալներինը` մինչեւ 300; 2011-ի համեմատ դրանց թիվը կավելանա համապատասխանաբար 25-ով եւ 100-ով: Tweet Դիտում՝ 2821