Unistream-ը կհամագործակցի «Մեգաֆոն»-ի հետ

26.04.2012 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Unistream դրամական փոխանցումների համակարգը սկսում է իր աշխատանքը  «Մեգաֆոն» բջջային օպերատորի 2000 գրասենյակներում: 

Մինչեւ սեպտեմբեր «Մեգաֆոնի» գրասենյակներում կգործի պրոմո-սակագինը, միջնորդավճարը կկազմի դրամական փոխանցման գումարի 1,5%, այս մասին «Վեդոմոստի» թերթին պատմել է Unistream-ի նախագահ Սուրեն Հայրյանը: 

«Մենք բիզնես-նախագիծ ունենք, սակայն ներկա պահին մեզ ավելի հետաքրքիր է աստիճանաբար բաժանորդներին սովորեցնել այն մտքին, որ այսուհետ սրահներում կարելի է ոչ միայն հեռախոս գնել եւ վճարել կապի ծառայությունների համար, այլեւ ֆինանսական ծառայություններ ստանալ, որոնց ցանկը աստիճանաբար կմեծանա», - նշել է «Մեգաֆոն»-ի մանրածախ ցանցի տնօրեն Միխայիլ Զոլոտովիցկին: 

Unistream-ը 210 անձնական գրասենյակ ունի եւ շուրջ 5 000 կետ գործընկեր-բանկերում: Անցյալ տարի համակարգի դրամական փոխանցումների ծավալը հասել է  $4.7 մլրդ-ի, իսկ այս տարի, ընկերության կանխատեսումների համաձայն, կաճի 20%-ով:

Դիտում՝ 3109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW